Թրամփն անիրատեսական է համարում Ուկրաինայի կորցրած տարածքների վերադարձը
13/01/2025 20:58
Նմանատիպ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն անիրատեսական է համարում Ռուսաստանի դուրս մղումը Ուկրաինայի բոլոր նախկին տարածքներից, այդ թվում՝ Ղրիմից: Այս մասին ABC-ի հեռուստաալիքի եթերում հայտարարել է նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը:
«Անիրատեսական է պնդել, որ կստացվի դուրս մղել յուրաքանչյուր ռուսաստանցու ուկրաինական հողի յուրաքանչյուր թիզից, ներառյալ Ղրիմը։ Նախագահ Թրամփը ճանաչել է այդ իրողությունը, և ես կարևոր եմ համարում այն, որ ամբողջ աշխարհը սկսում է ճանաչել այդ փաստը»,- ընդգծել է նա։
Ուոլցը նաև հավելել է, որ հակամարտության կարգավորման առաջին քայլը կարող է լինել հրադադարի հաստատումը, որը ԱՄՆ-ն կցանկանար տեսնել ցանկացած պահի: Նրա խոսքով՝ իրադարձությունների նման զարգացումը անհավանական դրական կլիներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում