Ինչո՞ւ են մարզիկները զանգվածաբար հետ վերադարձնում Փարիզի օլիմպիական խաղերի մեդալները

Ինչո՞ւ են մարզիկները զանգվածաբար հետ վերադարձնում Փարիզի օլիմպիական խաղերի մեդալները

Փարիզում կայացած Օլիմպիական խաղերի մրցանակակիրները վերադարձրել են ավելի քան հարյուր մեդալ, որոնք սկսել են փչանալ։ Մեկ մարզիկ անգամ բնութագրել է դեֆեկտով մեդալը այնպես, կարծես այն «պատերազմ է անցել»։

Մարզիկները դեռևս 2024 թվականի օգոստոսին են սկսել բողոքել, որ մեդալների վրայից ծածկույթն սկսել է քերվել, իսկ մակերեսին ճաքեր են առաջացել, հայտնում է La Lettre-ը։ Ըստ պարբերականի, Փարիզի դրամահատարանի գլխավոր տնօրեն Մարկ Շվարցն արդեն աշխատանքից ազատել է մեդալների արտադրության համար պատասխանատու երեք աշխատակցի։ La Lettre-ը նաև պարզել է, որ դրամահատարանն ունեցել է լաքի որակի հետ կապված խնդիրներ նույնիսկ Օլիմպիական խաղերից առաջ։ Ներկայումս դրամահատարանն աշխատում է այդ խնդրի լուծման ուղղությամբ։

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) պարբերականին հայտնել է, որ բոլոր մեդալները կփոխարինվեն առաջիկա շաբաթների ընթացքում, սակայն հստակ ժամկետներ չի նշել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում