Apple-ի, Google-ի և Meta-ի նկատմամբ ԵՄ-ն կրկին հետաքննություն է սկսել
Նմանատիպ
Apple-ի, Google-ի և Meta-ի նկատմամբ հետաքննությունները կկրկնի Բրյուսելը։ Այս մասին գրում է Financial Times թերթը։
Ըստ Financial Times-ի՝ կորպորացիաներն այս առիթով դիմել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմին միջամտելու կոչով։ Ընկերությունները եվրոպական կարգավորումները որակում են կոշտ գործողություններ իրենց գործունեության մեջ։
Նշվում է, որ հետաքննության ուղղությամբ այս տեխնիկական աշխատանքները կշարունակվեն իսկ մինչև նոր ստուգման ավարտը որոշումների ընդունումը և հնարավոր տուգանքները կդադարեցվեն: Եվրոպացի պաշտոնյաներից մեկը պնդում է, որ Թրամփի ընտրությունը հաշվի է առնվում վերագնահատման գործընթացում, բայց նրա հաղթանակը վերանայման պատճառ չի դարձել։
Եվրահանձնաժողովը առաջին հետաքննությունն սկսել է Google-ին պատկանող Apple-ի, Meta-ի և Alphabet կորպորացիայի դեմ 2024 թվականի մարտի 25-ին։ Պատճառը նրանց կողմից ԵՄ թվային շուկաների մասին օրենքի ենթադրյալ խախտումն է եղել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում