ԱՄՆ-ն պաշտոնապես ընդունել է ռուսական զորքերի առաջխաղացումը

ԱՄՆ-ն պաշտոնապես ընդունել է ռուսական զորքերի առաջխաղացումը

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը ընդունել է Կուրսկի շրջանում ռուսական ուժերի առաջխաղացումը՝ մատնանշելով Ուկրաինայի զինված ուժերի համար իրավիճակի ծանրությունը:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են ռուսները հասնում աստիճանական առաջընթացի»,- ասել է նա լրագրողներին ճեպազրույցի ժամանակ՝ գնահատելով իրավիճակը ռուսական տարածաշրջանում:

Ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ն շատ ծանր է համարում այն իրավիճակը, որում գտնվում են Ուկրաինայի զինված ուժերը ընթացող մարտերի ընթացքում:

«Ուկրաինացիները շարունակում են պայքարել և շարունակում են անել այն ամենը, ինչ կարող են հանուն գծերի պահպանման»,- հավելել Է Ռայդերը:

Ավելի վաղ New York Times թերթը, վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին, հայտնել էր, որ ուկրաինացի զինվորականներն ընդունել են Կուրսկի շրջանում հակագրոհի փորձերի ձախողումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում