TikTok-ը կարող է վաճառվի Իլոն Մասկին

TikTok-ը կարող է վաճառվի Իլոն Մասկին

Չինաստանի իշխանությունները կարող են TikTok-ի ամերիկյան ստորաբաժանումը վաճառել Իլոն Մասկին: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:

Փորձագետների փոխանցմամբ՝ TikTok-ը կարող է օգնել X սոցիալական ցանցին գովազդատուների ներգրավման հարցում, իսկ Մասկի հիմնադրած արհեստական ինտելեկտի xAI ընկերությունը կարող է օգուտ քաղել TikTok-ի կողմից գեներացվող տվյալների հսկայական ծավալներից:

«Իմ կարծիքով, TikTok-ը չպետք է արգելվի ԱՄՆ-ում, եթե նույնիսկ այդպիսի արգելքը օգուտ բերի X հարթակին։ Դա հակասում է խոսքի և արտահայտվելու ազատությանը։ Դա այն չէ, ինչի օգտին է հանդես գալիս Ամերիկան»,-ավելի վաղ սոցցանցերում գրել էր Մասկը։

2024 թվականին Bloomberg Intelligence-ի վերլուծաբաններ Մանդիպ Սինգհը և Դամիան Ռեյմերսը TikTok-ի ամերիկյան ստորաբաժանումը գնահատել են 40-50 միլիարդ դոլար։ Սա զգալի գումար է նույնիսկ Մասկի համար: Նման գործարք իրականացնելու համար նրան անհրաժեշտ է այլ ակտիվների վաճառք և ԱՄՆ կառավարության հաստատում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում