Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է այցելելու Հայաստան․ Բլինքեն
Նմանատիպ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Վաշինգտոնում։
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է մեկնելու Հայաստան, որպեսզի համատեղ սահմանային անվտանգության աշխատանքներ իրականացվեն։ Այդ մասին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման ժամանակ։
«Մենք միտված ենք ապահովելու Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությանը Հայաստանի Հանրապետության տարածքում»,- նշեց ԱՄՆ պետքարտուղարը։
Նրա խոսքով՝ ռազմավարական գործընկերության հանձնաժողովի ստեղծումը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում