Գարիբաշվիլին պատրաստ է հանդիպել Պուտինին

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ հետագայում պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Կա Պուտինի հետ հանդիպման պատրաստակամություն, սակայն այն պետք է լավ նախապատրաստել, և մենք պետք է այդ հանդիպմանը կենտրոնանանք արդյունքի վրա»,- ասել է նա` շեշտելով, որ մոտ ապագայում նման հանդիպում ծրագրված չէ:

Ավելի վաղ ՌԴ նախագահի հետ հանդիպման պատրաստակամության մասին հայտարարել էր Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ըստ նրա՝ գլխավոր թեման պետք է լինեն վրաց-ռուսական հարաբերությունների խնդրահարույց կողմերը, առաջին հերթին՝ Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում