Թրամփը հրաժարվել է ռուս-ուկրաինական հակամարտությունը 24 ժամում լուծելու խոստումից․ Financial Times
15/01/2025 21:07
Նմանատիպ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամում ավարտելու նախկին խոստումից:
Financial Times պարբերականը նկատել է, որ քաղաքական գործչի թիմը սկսել է վերանայել ուկրաինական ճգնաժամի լուծման իր մոտեցումը, քանի որ ԱՄՆ ընտրված ղեկավարի վարչակազմը նախկինի պես տարված է ուժի գաղափարով:
Թերթը չի բացառել, որ Թրամփը հրաժարվել է նախընտրական խոստումից՝ հույս ունենալով, այնուամենայնիվ, ուժեղացնել Կիևի դիրքերը Մոսկվայի հետ առաջիկա բանակցություններում: Եվրոպական աղբյուրները նաև վստահություն են հայտնել, որ հանրապետականների առաջնորդը չի հրաժարվի Ուկրաինային օգնությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում