ԱՄՆ-ն միջոցներ է ձեռնարկելու հիպերձայնային հրթիներից պաշտպանվելու համար

ԱՄՆ-ն միջոցներ է ձեռնարկելու հիպերձայնային հրթիներից պաշտպանվելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն աշխատելու է հիպերձայնային և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներից, անօդաչու թռչող սարքերից ու արկտիկական տարածաշրջանից բխող սպառնալիքներից երկրի պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածու Փիթ Հեգսեթը:

«Իմ առաջնահերթությունը կլինի «Երկաթե գմբեթի» միջոցով ԱՄՆ-ի տարածքը պաշտպանելու մասին նախագահի խոստման կատարումը։ Մենք կանցկացնենք հակահրթիռային պաշտպանության ընթացիկ ծրագրերի համապարփակ վերլուծություն և կկենտրոնանանք համակարգերի վրա, որոնք կարող են դիմակայել հիպերձայնային սպառնալիքներին ու անօդաչու սարքերին, ինչպես նաև Հարավային և արկտիկական ուղղություններից պաշտպանությանը»,- ասել է Հեգսեթը Սենատում լսումների ժամանակ:

Պենտագոնի ղեկավարի թեկնածուն նաև նշել է բյուրոկրատական արգելքների վերացման անհրաժեշտությունը, որոնք դանդաղեցնում են նոր տեխնոլոգիաների մշակումն ու ներդրումը: Նրա խոսքով՝ նման փոփոխությունները կարագացնեն պաշտպանության ժամանակակից միջոցների ստեղծումը և կապահովեն դրանց օպերատիվ ծավալումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում