ԱՄՆ-ն չի բացառել, որ կարող է հրաժարվել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ անդամագրվելու մտքից
Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Մարկո Ռուբիոն, պատասխանելով Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման համար Կիևին ՆԱՏՕ ընդունելու մերժման հնարավորության մասին հարցին, հայտարարել է, որ դիվանագիտական զիջումներն անխուսափելի են:
«Եթե մենք ուզում ենք ազնվորեն խոսել հակամարտության ավարտի մասին, իսկական դիվանագիտությունը զիջումներ կպահանջի այդ բանակցություններին մասնակցող կողմերից յուրաքանչյուրից։ Սա է դիվանագիտության բնույթը»,- նշել է նա։
Պետքարտուղարի թեկնածուն ընդգծել է, որ հակամարտության հաջող ավարտը պահանջում է իրատեսական մոտեցում, որտեղ բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն միմյանց շահերը:
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը հավելել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը կարող է բանակցությունների մաս դառնալ, եթե պահպանվեն համապատասխան պայմանները:
Ինչպես ընդգծել է Ռուբիոն, ԱՄՆ-ն պետք է ակտիվ մասնակից լինի հակամարտության կարգավորմանն ուղղված ապագա բանակցություններին և աշխատի խաղաղ լուծման ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում