Թրամփը ոչ մի գնով թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել
16/01/2025 22:54
Նմանատիպ
Սպիտակ տան հաջորդ վարչակազմը՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, պետք է բաց լինի Իրանի հետ հնարավոր նոր պայմանավորվածությունների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Մարկո Ռուբիոն:
«Իմ կարծիքն այն է, որ մենք պետք է բաց լինենք ցանկացած պայմանավորվածության համար, որը թույլ կտա մեզ ապահովել անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում և միաժամանակ սթափ նայել մեր կողմից իրանական ռեժիմին հնարավոր զիջումներին»,- ասել է Ռուբիոն:
Միևնույն ժամանակ, Ռուբիոն ընդգծել է, որ ոչ մի պարագայում Վաշինգտոնը չի կարող թույլ տալ Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել, ինչպես նաև կրկին ստանալ այն ռեսուրսները, որոնք, ԱՄՆ-ի կարծիքով, օգտագործվում են տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում