Էկվադորում նախագահին անսահմանափակ ընտրվելու հնարավորություն կտան

Էկվադորի Գերագույն դատարանը հաստատել է սահմանադրական բարեփոխումների այն փաթեթը, որը թույլ կտա երկրի գործող նախագահ Ռաֆաել Կորրեային ընտրվել անսահմանափակ թվով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է lenta.ru գործակալ ությունը` վկայակոչելով Associated Press լրատվականը: Գերագույն դատարանի որոշումը հաստատման համար ուղարկվել է երկրի Ազգային ժողով: Հաշվի առնելով այն, որ խորհրդարանում առկա 137 պատգամավորական մանդատից 100-ը պատկանում են նախահագի կուսակցությանը` PAIS-ին, հավանականությունը, որ այս փոփոխությունը կաստատվի, մեծ է:

Երկրի ընդդիմությունը պահանջում է, որ հարցը դրվի հանրաքվեի: Հետաքրքիր է, որ էկվադորցիների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ սահմանադրական բարեփոխմանը կողմ են Էկվադորի բնակիչների 2/3-ը:

Էկվադորի գործող նախագահ Ռաֆայել Կորրեան իր պաշտոնում ընտրվել է 2006 թվականին: Նրա պաշտոնավարման ժամկետը կավարտվի 2017 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում