Բաքվում մեկնարկում է Արցախի ղեկավարության շինծու դատավարությունը
17/01/2025 11:11
Նմանատիպ
Բաքվի դատարանում այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ շինծու, կեղծ դատավարությունը։
Այս պահին Ադրբեջանի բանտում են գտնվում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն ու նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Վերջինս արդեն հայտարարել է, թե ոչ մի ցուցմունք չի տվել, իսկ իր մասնակցությամբ քննության բոլոր արձանագրությունները կեղծ են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում