Հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Նմանատիպ
Այս պահին բողոքի ակցի ա է ընթանում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ Բաքվում պատանդառված հայ գերիների ազատ արձակման պահանջով։ Ակցիային մասնակցում են բազմաթիվ քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ։
Հիշեցնենք, որ Բաքվի դատարանում այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ շինծու, կեղծ դատավարությունը։
Այս պահին Ադրբեջանի բանտում են գտնվում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն ու նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Վերջինս արդեն հայտարարել է, թե ոչ մի ցուցմունք չի տվել, իսկ իր մասնակցությամբ քննության բոլոր արձանագրությունները կեղծ են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում