Բաքվում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից ու զուգարանի թղթից, արգելել են նստել, ինչպես նաև գրել-կարդալ․ BBC

Բաքվում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից ու զուգարանի թղթից, արգելել են նստել, ինչպես նաև գրել-կարդալ․ BBC

Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը 2024 թվականի ապրիլին հացադուլ հայտարարեց։ Որպես պատիժ դրա համար, ըստ փաստաբանների, նրան տեղափոխել են պատժախուց, այս մասին հայտնում է BBC ռուսական ծառայությունը։

«Պատժախցում լույսը 24 ժամ միացված է եղել, ինչը հանգեցրել է քնի պակասի և հյուծվածության։

Բացի այդ, Ռուբենին ստիպել են երկար կանգնել և 2 օրից ավելի զրկել ջրից։ Ավելին, նրան զրկել են սպիտակեղենն ու հագուստը լվանալու, փոխելու հնարավորությունից, Վարդանյանը ստիպված է եղել քնել կեղտոտ ներքնակի վրա, արգելել են գրել-կարդալ, չեն տրամադրել նաև զուգարանի թուղթ»,- ասվում է ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերի հայտարարության մեջ, որը վարձվել է Վարդանյանի ընտանիքի կողմից (Ադրբեջանի իշխանությունները նրան երբեք թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին)։

Վարդանյանի որդին՝ Դավիթը, ասել է, որ հայրը նամակներ է ուղարկում, բայց դրանք երբեք չեն հասնում։ Ընտանիքին, նրա խոսքով, երբեմն հաջողվում է հեռախոսով խոսել իր հետ կամ նամակներ ուղարկել Միջազգային Կարմիր խաչի միջոցով:

«Դրսից» բժիշկներին արգելվում է տեսակցել Վարդանյանին, բացառությամբ հացադուլի ավարտից անմիջապես հետո մեկ հետազոտության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում