Գարիկ Գալեյանի համար սահմանվեց եռամսյա տնային կալանք

Գարիկ Գալեյանի համար սահմանվեց եռամսյա տնային կալանք

Այսօր 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Մասիս Մելքոնյանը կայացրեց մեղադրական վերդիկտ՝ կիրառելով տնային կալանք: Գալեյանը տնային կալանքի տակ կմնա 3 ամիս, նշված ժամանակահատվածում նա չի կարող լքել իր բնակարանը:

Դատավոր Մասիս Մելքոնյանը հրապարակել է դատավճիռը՝ հաշվի առնելով նախաքննության ընթացքում Գալեյանի անազատության մեջ գտնվելու 6 ամիս 27 օր ժամկետը, վերջնական պատիժ է նշանակվել 1 տարի 6 ամիս ժամկետը։

Գարիկ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանի խոսքով՝պատրաստվում են բողոքարկել դատավճիռը հայտնեց։

Գալեյանը մեղադրվում է խուլիգանության ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում