SpaceX-ը փորձնական արձակման ժամանակ կորցրել է հրթիռի մի մասը
17/01/2025 18:26
Նմանատիպ
Գործարար Իլոն Մասկի SpaceX-ը փորձնական թռիչքի ժամանակ կորցրել է Starship հրթիռի վերին մասը։ Այս մասին հայտնում է Bloombeg-ը:
Ըստ տեղեկության՝ հաջողվել է երկիր վերադարձնել SpaceX-ի ստորին հատվածը տիեզերակայանում գտնվող հատուկ մեխանիկական սարքերի միջոցով: Ասվում է, որ սա պետք է լիներ Starship-ի առաջին փորձը՝ բեռը տիեզերք հասցնելու համար։ Սա կարևոր նշաձող կլիներ հրթիռը գործնական օգտագործման նախապատրաստելու գործում:
Հունվարի 15-ին SpaceX-ը Լուսնի վրա արձակել է ամերիկյան և ճապոնական վայրէջքային մոդուլներ: Falcon 9 հրթիռն արձակել են Ջոն Քենեդիի անվան Տիեզերական կենտրոնի 39A մեկնարկային համալիրից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում