Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ»

Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախօրեին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մեր աղբյուրը նշում է, որ Սրբազանը գաղտնի է պահել Իրան այցելելու մասին տեղեկությունը։ Այդ մասին տեղյակ չէ նույնիսկ շարժման քաղաքական խորհուրդը։ Մենք տեղեկացանք, որ առաջիկա երկու օրվա ընթացքում Բագրատ Սրբազանը քաղաքական հանդիպումներ է ունենալու Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների հետ։ Թե հարցերի ինչ շրջանակ է քննարկվելու, առայժմ ճշտել չհաջողվեց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում