Բագրատ Սրբազանն Իրան է մեկնել մասնավոր այցով

Բագրատ Սրբազանն Իրան է մեկնել մասնավոր այցով

«Սրբազան պայքար» տելեգրամ ալիքը հայտնում է․ «Սիրելիներ, անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետությունն մեկնելու մասին զանգվածային լրատվության միջոցներում տարածվող տեղեկություններին, ցանկանում ենք նշել, որ Սրբազան Հոր այցը հարևան երկիր կրում է մասնավոր բնույթ։

Օգտվելով Թեհրանում գտնվելու առիթից՝ Սրբազան պայքարի առաջնորդը նախօրեին հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ, որի մասին տեղեկացրել ենք

Իսկ այսօր երեկոյան Բագրատ Սրբազանը կհանդիպի Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում