Ո՞ր երկրներն են ցանկանում գլխավորել խաղաղապահ ուժերն Ուկրաինայում․ Telegraph
18/01/2025 13:37
Նմանատիպ
Հակամարտությունից հետո Մեծ Բրիտանիան Ֆրանսիայի հետ համատեղ ցանկանում է գլխավորել խաղաղապահ ուժերի առաքելությունը, որոնք կուղարկվեն Ուկրաինա։ Այս մասին հաղորդում է Telegraph թերթը՝ վկայակոչելով բրիտանական բանակի բարձրաստիճան աղբյուրին:
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջնորդները գաղտնի քննարկում են հակամարտության ավարտից հետո Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցը:
«Բրիտանական զորքերը կարող են և կղեկավարեն խաղաղապահ առաքելությունն Ուկրաինայում», – գրում է պարբերականը:
Աղբյուրի կարծիքով ՝ Լոնդոնը բավական ուժեղ դիրքում է, որպեսզի դառնա առաքելության ղեկավարը, եթե այն իսկապես կայանա: Աղբյուրը, սակայն, ընդգծել է, որ թեև նման սցենար դիտարկվում է, սակայն խորը ռազմական պլանավորում դեռևս չի իրականացվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում