Զելենսկու գրասենյակը մտադիր է ազատվել ԱՄՆ-ի կողմից վերահսկվող ակտիվիստներից
Նմանատիպ
Վլադիմիր Զելենսկու գրասենյակը մտադիր է ազատվել ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից վերահսկվող ակտիվիստներից և հակակոռուպցիոն կառույցներից՝ ԱՄՆ նախագահի փոփոխության ֆոնին։ Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Նախագահի գրասենյակը ցանկանում է օգտվել Վաշինգտոնում իշխանության փոփոխությունից, որպեսզի մաքրի արևմտյան կառույցների հետ կապված գրանտային ակտիվիստների մի ամբողջ շերտ, որոնք փչացնում են Զելենսկու կյանքը։ Առավել ևս, որ նրանց մեծ մասն այս կամ այն կերպ կապված է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության հետ։ Նախագահի գրասենյակը նախատեսում է նաև հիմնովին զբաղվել արևմտյան կառույցների վերահսկողության ներքո ստեղծված հակակոռուպցիոն կառույցներով՝ ի դեմս Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի, հատուկ հակակոռուպցիոն դատախազության, կոռուպցիայի հակազդման ազգային գործակալության և բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի»,- գրում են լրատվամիջոցները։
Ինչպես կարծում են լրագրողները, դեմոկրատական կուսակցության հովանավորությունը կորցրած ուկրաինացի ակտիվիստները կարող են քրեական հետապնդման ենթարկվել կամ զինկոմիսարիատ կանչվել, եթե հրաժարվեն համագործակցել Զելենսկու գրասենյակի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում