Apple-ը չի կարողանա նորագույն iPhone-ներ թողարկել ԱՄՆ-ում

Apple-ը չի կարողանա նորագույն iPhone-ներ թողարկել ԱՄՆ-ում

Apple կորպորացիան չի կարողանա iPhone-ի համար նորագույն պրոցեսորներ թողարկել ԱՄՆ-ի գործարաններում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ-ում Apple-ի արտադրությունը սահմանափակել են օրենքների եւ մատակարարման շղթաների պատճառով
TSMC-ն (Taiwan Semiconductor Manufacturing Co-ի), լինելով Apple-ի համար չիպերի հիմնական արտադրողը, չի կարողանա ԱՄՆ-ում արտադրել ամենաառաջադեմ սարքավորումները։ Այս մասին հայտարարել է TSMC-ի գլխավոր տնօրեն Սի Սի Վեյը, նա ասել է, որ իր ընկերությունը խնդիրներ է ունեցել ԱՄՆ-ի գործարաններում գործընթացների կարգավորման հարցում:

Սի Սի Վեյը նշել է, որ իր կորպորացիան Արիզոնա նահանգում գործարան է կառուցել առնվազն երկու անգամ ավելի երկար ժամանակում, քան Թայվանում։ «Յուրաքանչյուր քայլ թույլտվություն է պահանջում, իսկ թույլտվության հաստատումից հետո դա առնվազն երկու անգամ ավելի շատ ժամանակ է պահանջում, քան Թայվանում»,-ընդգծել է թոփ-մենեջերը:

Սի Սի Վեյը հայտարարել է նաև, որ դժվար կլինի TSMC-ի նորագույն տեխնոլոգիաներն օգտագործել ԱՄՆ-ում, այդ թվում ՝ մատակարարման շղթայի բարդությունների պատճառով։

Այսպիսով, պարզվել է, որ ԱՄՆ-ում քիմիական նյութերի մատակարարման արժեքը հինգ անգամ ավելի բարձր է, քան Թայվանում: Բացի այդ, Apple-ի հայրենիքում որակավորված աշխատողների պակաս կա։ Այս ամենի պատճառով TSMC-ն Apple-ի համար նորագույն պրոցեսորների թողարկումը կշարունակի Թայվանում, այլ ոչ թե ԱՄՆ-ում կարտադրի նորագույն սարքավորումներ: Այս ամսին նշել են Reuters-ի մասնագետները։

Nikkei գործակալության աղբյուրները հայտնել են, որ Apple-ը 2025 թվականին կթողարկի ԱՄՆ-ում արտադրված պրոցեսորի հիման վրա առաջին iPhone-ը։ Առաջին սարքերը, ամենայն հավանականությամբ կլինեն iPhone 15-ը և iPhone 15 Plus-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում