2024 թվականին աշխարհի միլիարդատերերը էլ ավելի արագ են հարստացել

2024 թվականին աշխարհի միլիարդատերերը էլ ավելի արագ են հարստացել

Աշխարհի բոլոր միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 2024 թվականին աճել է երկու տրիլիոն դոլարով։ Նրանք սկսցին շատ ավելի արագ հարստանալ։ Այս մասին ասվում է Oxfam միջազգային բարեգործական և հումանիտար կազմակերպության զեկույցում։

Հարուստները 2023 թվականի համեմատ իրենց ակտիվներն ավելացրել են երեք անգամ ավելի։ Այս մասին հայտարարել է Oxfam-ի գործադիր տնօրեն Ամիտաբհ Բեհարը: Նրա խոսքով՝ «միլիարդատերերին կանգնեցնելու անկարողությունը», որոնց իշխանությունն աճել է ակտիվների մակարդակի հետ մեկտեղ, «այժմ ծնում է ապագա տրիլիոնատերեր»:

Վիճակագրության համաձայն՝ դոլարային միլիարդատերերի թիվն անցյալ տարի աշխարհում աճել է ավելի քան 200 մարդով՝ 2565-ից մինչեւ 2769, իսկ նրանց ընդհանուր կարողությունն աճել է 13-ից մինչեւ 15 տրիլիոն:

Կազմակերպությունում կարծիք են հայտնել, որ աշխարհում աճող անհավասարությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է համընդհանուր բարեփոխել հարկային քաղաքականությունը: Այնտեղ նշել են, որ միլիարդատերերի կեսն ապրում է այն երկրներում, որտեղ ուղղակի ժառանգների համար ժառանգության հարկ չկա, ինչի պատճառով մեծանում է կապիտալի անհամաչափությունը Հարավի և Հյուսիսի միջև։

Ըստ լրագրողների ենթադրության՝ երբ Tesla-ի բաժնետոմսերի արժեքի աճի շնորհիվ Իլոն Մասկը փոխհատուցեց Դոնալդ Թրամփի աջակցության համար ներդրված միջոցները, Հանրապետականի վարչակազմում նոր պաշտոն ստացած գործարարը կարող է դառնալ նոր օլիգարխ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում