Թրամփի վերադարձը վախեցրել է Եվրոպայում ամերիկյան բիզնեսին

Թրամփի վերադարձը վախեցրել է Եվրոպայում ամերիկյան բիզնեսին

Ամերիկյան ընկերությունների 10ից 9-ը, որոնք գործում են Եվրոպայում, անհանգստացած են այն մտածմունքից, որ հանրապետական Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու պատճառով իրենց բիզնեսին անախորժություններ են սպասվում: Այն մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եվրամիությանը կից Ամերիկյան առևտրային պալատի անցկացրած հարցմանը:

Նրանք նշել են Թրամփի՝մաքսատուրքերի սահմանումը, որոնց անհրաժեշտության մասին նա բազմիցս խոսել է: Բացի այդ, հարցվածների 52 տոկոսը խոստովանել է, որ բացասական հետևանքներ կարող են լինել Եվրամիության իշխանությունների քաղաքականության պատճառով:

Ընկերությունների ճնշող մեծամասնությունը նշել է, որ Եվրոպան առանցքային նշանակություն ունի իրենց գործունեության համար և կոչ է արել Բրյուսելին և Վաշինգտոնին միավորել ջանքերը։

Նշվում է, որ ԵՄ-ին կից Ամերիկյան առևտրի պալատի մեջ են մտնում ավելի քան 160 ընկերություն, որոնց թվում են Apple-ը, Goldman Sachs-ը, Meta-ն և Visa-ն:

Ավելի վաղ կանխատեսվել էր, որ ԱՄՆ նախագահի աթոռին Թրամփի վերադարձը և սակագնային, միգրացիոն քաղաքականության խստացման նրա ծրագրերը կարող են անկայունություն առաջացնել ամբողջ աշխարհի ֆոնդային շուկաներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում