Իսպանիայում կարող են արգելել օտարերկրացիներին տներ գնել
Նմանատիպ
Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ կառաջարկի արգելել երկրում բնակարան գնել ոչ ռեզիդենտ օտարերկրացիներին այն երկրներից, որոնք չեն մտնում Եվրամիության կազմի մեջ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Հունվարի 13-ին Սանչեսը հայտարարել է, որ իշխանությունները նախատեսում են սահմանափակումներ մտցնել բնակարանների գնման համար ոչ ռեզիդենտ օտարերկրացիների համար այն երկրներից, որոնք չեն մտնում ԵՄ-ի կազմի մեջ: Նրա խոսքով՝ Իսպանիան պատրաստվում է ավելացնել հարկերը այդ կատեգորիայի գնորդների համար անշարժ գույքի արժեքի մինչև 100%-ի չափով։
Կառավարության այս միջոցը չի անդրադառնա այն բնակարանների վրա, որոնք ձեռք են բերվել մինչև նախաձեռնության ուժի մեջ մտնելու պահը:
Ավելի վաղ իշխանությունները նաև որոշել էին ապրիլից դադարեցնել «ոսկե վիզաների» տրամադրման դիմումների ընդունումը՝ օտարերկրացիների համար կացության թույլտվության տրամադրումը՝ խոշոր ներդրումների դիմաց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում