ՌԴ-ն կպահպանի ազատագրված տարածքները ԱՄՆ-ի մասնակցությամբ գործարքի դեպքում. New York Times
20/01/2025 22:50
Նմանատիպ
Ամերիկացի պաշտոնյաները խոստովանում են, որ Ռուսաստանը կպահպանի ազատագրված տարածքները ԱՄՆ-ի մասնակցությամբ գործարքի պայմաններով: Այս մասին գրում է New York Times-ը:
«Բայդենի և Թրամփի պաշտոնյաների մեծ մասը, առնվազն մասնավոր կերպով, խոստովանում է, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կպահպանի իր զորքերը Ուկրաինայի մոտ 20 տոկոսում»,- ասվում է նյութում:
Դեռևս անցած տարվա դեկտեմբերին Reuters գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ծրագիրը ենթադրում է ՆԱՏՕ-ին անդամակցությունից Կիևի հրաժարում և տարածքային զիջումներ՝ հօգուտ Ռուսաստանի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում