Tiktok-ը կաշխատի ԱՄՆ-ում՝ բաժնեմասերի 50%-ը վաճառելու դեպքում
20/01/2025 23:36
Նմանատիպ
Չինական TikTok սոցցանցի կայքն ԱՄՆ-ում աշխատում է, սակայն Դոնալդ Թրամփի՝ արգելափակումը վերացնելու կոչից հետո այդպես էլ դեռ չի հայտնվել AppStore-ում։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
TikTok-ի էջը բացվում է, բայց երբ սեղմում են հավելվածը ներբեռնելու հղմանը, AppStore-ը նշում է, որ այն հասանելի չէ ԱՄՆ տարածաշրջանում:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իր երդմնակալությունից հետո հրամանագիր է արձակելու Tiktok-ի արգելքի դադարեցման մասին՝ սոցիալական ցանցի հետ համաձայնության գալով, որը կարող է ներառել ընկերության 50%-ի վաճառքը նոր սեփականատիրոջը: Ինչպես նաև պատասխանատվությունից կազատի այն ընկերություններին, որոնք կօգնեն սոցցանցին աշխատել մինչև փաստաթղթի թողարկումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում