Ինչո՞ւ են ակտիվացել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները. «Փաստ»
Նմանատիպ
«Փաստ» օրաթերթը գրում է. Առիթ ունեցել ենք նշել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած արկածախնդիր քաղաքականության արդյունքում Ռուսաստանի հետ օրավուր վատացող հարաբերությունների ֆոնին Ռուսաստանում ապրող հայ գործիչների հետ ուշագրավ հանդիպումներ են ունենում ռուսաստանյան պաշտոնական շրջանակները:
Տեղեկացրել էինք նաև, որ, ի մասնավորի, օրերս Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը հանդիպել է հասարակականքաղաքական գործիչ, «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանին: Երեկ էլ հայտնի դարձավ, որ վերջինս հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Ֆեդորովիչ Մեզենցևին։ «Դմիտրի Ֆեդորովիչ Մեզենցևի հետ ունեցանք շատ կարևոր և հանգամանալից զրույց։ Շնորհակալ եմ պարոն պետքարտուղարին հանդիպման և կարևոր զրույցի համար»,-իր ֆեյսբուքյան էջում նշել է Մհեր Ավետիսյանը։
Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել այս հանդիպման ժամանակ ու ինչ նպատակ են հետապնդում նման հանդիպումները, մեզ դեռևս պարզել չհաջողվեց:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում