Արայիկ Հարությունյանը կդառնա ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․ «Հրապարակ»

Արայիկ Հարությունյանը կդառնա ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այլևս չի առաջադրվի Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Օրերս նա հայտարարեց, որ որոշում է կայացրել՝ չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու  8 տարի նախագահելուց հետո։

Մենք տեղեկացանք, որ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, բայց պաշտոնական մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում