Չինաստանը կկարողանա պայքարել Թրամփի դեմ առևտրային պատերազմում

Չինաստանը կկարողանա պայքարել Թրամփի դեմ առևտրային պատերազմում

Չինաստանը բավական լայն գործիքակազմ ունի, որպեսզի դիմակայի ԱՄՆ-ին նոր առևտրային պատերազմում, որը նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նման կարծիք է հայտնել Ֆուդանի համալսարանին կից ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ու Սինբոն ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում։

Ըստ ամերիկացի պրոֆեսորի ենթադրության՝ նոր առևտրային պատերազմի դեպքում Չինաստանի պատասխանը չի լինի բացառապես առևտրային հարթությունում։

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Կարծում եմ, որ կարող ենք նաև սահմանափակել որոշ ռազմավարական ռեսուրսների արտահանումը ԱՄՆ, ներառյալ՝ հազվագյուտ մետաղներ, կարևոր հանքանյութեր, անօդաչու թռչող սարքեր և դրանց մասերը։ Չինաստանը շատ քարտեր ունի որպեսզի պայքարի»,-ասել է Ու Սինբոն հավելելով, որ այս իրավիճակում Չինաստանին անհրաժեշտ է մի կողմից ընդլայնել ներքին պահանջարկն ու ներքին շուկան, իսկ մյուս կողմից՝ զարգացնել արտաքին առևտուրը, յուրացնել մյուս շուկաները և հասնել արտահանման դիվերսիֆիկացմանը:

Թրամփը նաև զգալիորեն ուժեղացրել է ճնշումը չինական տեխնոլոգիական ընկերությունների, մասնավորապես Huawei-ի վրա՝ դրանից բխող ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքների պատրվակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում