Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ Մխիթարյան․ Ինտերը շնորհավորել է Մխիթարյանին ծննդյան օրվա կապակցությամբ
Նմանատիպ
Հունվարի 21-ին հայկական ֆուտբոլի լեգենդ, Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 36-րդ տարեդարձը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Ինտերը» շնորհավորել է հայ ֆուտբոլիստին ծննդյան օրվա կապակցությամբ։
«Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ Մխիթարյան։ Այսօր հայ կիսապաշտպանը դառնում է 36 տարեկան։ «Ինտերում» Մխիթարյանը նշում է իր երրորդ ծննդյան տարեդարձը որպես թիմի ֆուտբոլիստ՝ 2022 թվականի ամառվանից։ Ներաձուրիի մարզաշապիկով նա նվաճեց երկրորդ աստղային սկուդետտոն, Իտալիայի գավաթը և երկու Իտալիայի Սուպերգավաթ՝ որպես թիմի գլխավոր հերոս: Այս մրցաշրջանում մեր 22 համարն ընդհանուր առմամբ անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Ակումբի և բոլոր երկրպագուների լավագույն մաղթանքները «Ինտերի» կիսապաշտպանին»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում