ԱՄՆ-ն Չինաստանին անվանել է մտավոր սեփականության գող
22/01/2025 22:16
Նմանատիպ
Չինաստանը կմնա ԱՄՆ ազգային անվտանգության գլխավոր մարտահրավերը ամերիկացիների ողջ ներկա սերնդի համար: Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչի պաշտոնի թեկնածու Էլիզ Ստեֆանիկը:
«Նրանք մտավոր սեփականության գլխավոր գողերն են, որն ազգային անվտանգության ամենակարևոր խնդիրն է։ Ես կարծում եմ, որ ամերիկացիների ներկա սերնդի շրջանակներում դա կլինի ամենագլխավոր մարտահրավերը»,- ասել է նա Սենատում լսումների ժամանակ՝ մեկնաբանելով Չինաստանի կողմից ԱՄՆ-ի համար մարտահրավերները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում