Լրագրողն ապացույցներ ունի, որ Էմանուել Մակրոնի կինն իրականում տղամարդ է

Լրագրողն ապացույցներ ունի, որ Էմանուել Մակրոնի կինն իրականում տղամարդ է

Ամերիկացի լրագրող Քենդիս Օուենսը խոստացել է հրապարակել ապացույցներ այն մասին, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիտը, տղամարդ է ծնվել:

Իր սոցիալական ցանցերում նա պնդում է, թե իբր ապացույցներ է հավաքել, որ Բրիջիթ Մակրոն երբեք գոյություն չի ունեցել։ Լրագրողը խոստանում է նյութերը հրապարակել հունվարի 30-ին։

Ավելի վաղ Օուենսը հայտնել էր, որ իրեն հետապնդում են Ֆրանսիայի նախագահի ընտանիքի փաստաբանները: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ն Եվրոպա չէ, և իրենք խոսքի ազատություն ունեն, ուստի ֆրանսիացի փաստաբանները «չեն կարողանալու փակել իր բերանը»:

«Նախագահները չեն սպառնում օտարերկրյա լրագրողներին, բացառությամբ այն դեպքում, երբ նրանք սարսափում են այն բանից, թե ինչեր կարող են բացահայտվել»,- հայտարարել է լրագրողը:

Այնուհետև X սոցիալական ցանցի իր էջում կինը դիմել Է Մակրոնին՝ նրան ուղարկելով 21 հարցերի ցուցակ «ազնիվ և հավասարակշռված հարցազրույցի» համար՝ նախքան իր հետաքննությունը հրապարակելը: Դրանում նա հարցեր է տալիս Բրիջիթ Մակրոնի անցյալի մասին և խնդրում կիսվել իր երիտասարդության լուսանկարներով։ Օուենսը նշում է, որ Մակրոնը 15 տարեկան էր, երբ հարաբերություններ սկսեց ուսուցչուհու՝ 39-ամյա ամուսնացած Բրիջիտի հետ, բայց նրա դպրոցական կամ ուսանողական կյանքից որևէ ապացույց չկա: Լրագրողը կոչ է արել իր ծանոթներին կիսվել իր հետ լուսանկարներով։

Օուենսը նաև հայտնել է, որ նոյեմբերին հարցազրույց է անցկացրել ֆրանսիացի լրագրող Նատաշա Ռեյի հետ, ով պնդել է, որ Մակրոնի կինը տղամարդ է ծնվել, ինչի համար դատապարտվել է:

2024 թվականի սեպտեմբերին Փարիզի դատարանը երկու կանանց, այդ թվում Ռեյին, որոնք պնդում էին, որ Բրիջիթ Մակրոնը տղամարդ է ծնվել, զրպարտության համար 13,5 հազար եվրոյի չափով տուգանքների էր դատապարտել: Ավելի ուշ Վճռաբեկ դատարանը հաստատել է այդ դատավճիռը։

2021 թվականի դեկտեմբերին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ, իրեն անկախ լրագրող անվանող Ռեյը YouTube հարթակում տեղադրված հոլովակում հայտարարել էր, որ արդեն մի քանի տարի է՝ զբաղվում է առաջին տիկնոջ հետաքննությամբ։ Նա պնդում էր, որ Մակրոնի դպրոցի ուսուցչուհի Բրիջիտն իրականում ծնվել է որպես տղամարդ, ում անունը Ժան-Միշել է եղել: Տեսանյութը վիրուսային Է դարձել և արագորեն տարածվել լրատվամիջոցներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում:

2024 թվականի մարտին Մակրոնն առաջին անգամ հրապարակավ քննադատել էր իր կնոջ սեռի վերաբերյալ հաղորդագրությունները։ Նրա խոսքով՝ ամենավատ բանը, որին ինքը բախվում է նախագահի պաշտոնում, կեղծ տեղեկություններն ու շինծու սյուժեներն են, որոնց մարդիկ հավատում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում