«Heil Tesla»․ Մասկի ֆաշիստական ժեստով նկարը Գերմանիայում ֆե՞յք է, թե՞ ճշմարտություն
Նմանատիպ
Իլոն Մասկի նկարը՝ հակասական ժեստով, նկարիչները պրոյեկտել են Բրանդենբուրգի Tesla-ի գործարանի ճակատային հատվածում։ Երկրամասի ոստիկանները հետաքննություն են սկսել։ ՏԱՍՍ-ի փոխանցմաբ այս մասին հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ըստ տեղեկատվության՝ իրավապահ մարմինները կստուգեն «գործի հանգամանքները»,քանի որ նկարը տարածվել է սոցիալական ցանցերում։
Գրծարար Իլոն Մասկն իր այս ժեստով աչքի է ընկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հաջորդած միջոցառման ժամանակ։ Ժեստը քննադատվել է՝ նմանեցվելով նացիստական ողջույնին։ Ի պատասխան քննադատների՝ Մասկը մեղադրել է նրանց՝ որակելով որպես «էժան հնարքներ»։
Ասվում է, որ բացի Մասկի պատկերից, գործարանի ճակատային հատվածում պրոյեկտվել են բառեր, որոնք նման են եղել նացիստական ողջույնի՝ «Hi Tesla» արտահայտությանը և «բոյկոտ Tesla »։
«Հակասահմանադրական կազմակերպության տարբերակիչ խորհրդանիշների օգտագործում »,- այսպես է որակվել Իլոն Մասկի նկարի և արտահայտությունների համադրությունը ոստիկանության հայտարարության մեջ ասվում է։
«Հետաքննությունը շարունակվում է»,-հավելել են գերատեսչությունում։