Եվրամիությունը պատրաստ է փուլ առ փուլ հանել Սիրիայի դեմ պատժամիջոցները
Նմանատիպ
Եվրամիությունը պատրաստ է հանել փուլ առ փուլ Սիրիայի դեմ պատժամիջոցները, այդ հարցը կքննարկվի Եվրամիության 27 երկրների ԱԳ նախարարների նիստում: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
«Մենք ցանկանում ենք աջակցել Սիրիայի տնտեսական վերականգնմանը։ Կախված նոր կառավարության գործողություններից՝ ԵՄ-ն պատրաստ է մեղմել Սիրիայի դեմ պատժամիջոցների ռեժիմը»,-ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը՝ հավելելով, որ եթե տեսնեն, որ իրավիճակը սխալ ուղղությամբ է զարգանում, ապա նորից պատժամիջոցները կվերականգնեն։
Նրա խոսքով՝ ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները երկուշաբթի կքննարկեն պատժամիջոցների փուլային վերացման ծրագիրը:
Կալլասն ընդգծել է, որ Բաշար Ասադի հեռանալը հանգեցրել է ինչպես նոր հնարավորությունների, այնպես էլ մարտահրավերների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում