Չինաստանը լքում է ամերիկյան ընկերությունների իր մասնաբաժինը

Չինաստանը լքում է ամերիկյան ընկերությունների իր մասնաբաժինը

Մեծ թվով ամերիկյան ընկերություններ, որոնք գտնվում են Չինաստանում, շտապում են տեղափոխել իրենց արտադրությունը կամ գտնել մատակարարումների այլ աղբյուրներ։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։

Ըստ կայքի փոխանցած տեղեկությունների՝ ամերիկյան ընկերությունների շրջանում հարցում է անցկացվել։ 2024 թվականին հարցվածների մոտ 30%-ը դիտարկել կամ սկսել է նման դիվերսիֆիկացիա։ 2022 թվականին գրանցված առավելագույն ցուցանիշը 24% եղել է։

Հրապարակման հեղինակները հիշեցրել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ագրեսիվ քաղաքականություն է վարում Չինաստանի նկատմամբ և նրա մեջ արտաքին սպառնալիք է տեսնում իր երկրի համար:

Վերջերս հաղորդվել էր, որ ամերիկյան 4 ընկերություն, Թայվանին զենք վաճառելու համար, հայտնվել է Չինաստանի անվստահելի սուբյեկտների ցուցակում:

Հունվարի սկզբին Չինաստանն արգելք էր սահմանել երկակի նշանակության արտադրանքների արտահանման գրեթե 30 ԱՄՆ պաշտպանական ընկերությունների համար, որոնցից տասը Պեկինի կողմից ճանաչվել են անվստահելի:

Ավելի վաղ Չինաստանը պատժամիջոցներ էր սահմանել ԱՄՆ-ի դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում