Թրամփը պարզել է, թե ինչպես նվազեցնել նավթի համաշխարհային գները
Նմանատիպ
Նավթի համաշխարհային գների անկման համար հարկավոր է նվազեցնել Federal Reserve System-ի տոկոսադրույքը։ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (Federal Reserve System) բազային տոկոսադրույքի նվազումը կհանգեցնի նավթի գների նվազմանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ամերիկյան նոր առաջնորդի խոսքով՝ երբ նավթը գնանկում ունենա, «ամեն ինչ ավելի էժան կդառնա ամերիկացիների, ինչպես նաև ամբողջ աշխարհի համար»։ Բացի այդ, կնվազեն գների աճի տեմպերը։ Սա, իր հերթին, պայմաններ կստեղծի ապագայում բանկային տոկոսադրույքների անկման համար։
Դեկտեմբերին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը տոկոսադրույքը ևս մեկ անգամ նվազեցրել է տարեկան մինչև 4,25-4,5%՝ 25 բազիսային կետով։
Ըստ տեղեկության՝ նախօրեին 2025 թվականի մարտին մատակարարվող նավթի գները Լոնդոնի ICE բորսայում նվազել են Թրամփի հայտարարության ֆոնին, այն է՝ հասնել Սաուդյան Արաբիայից և ՕՊԵԿ-ից (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) նավթի գների նվազման։
ԱՄՆ նախագահը մտադիր է հասնել նավթի գնի կրճատմանը, քանի որ կարծում է, որ դա կօգնի նվազեցնել ԱՄՆ-ի գնաճը և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում