Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. «Ժողովուրդ»
25/01/2025 08:35
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դիմել են դատարան՝ պնդմամբ, որ իրենց աշխատանքից հեռացումը ապօրինի է եղել։
Նրանք պնդում են, որ Հաշվեքննիչ պալատում միլիոնների աշխատավարձեր են ստանում, իսկ արդյունքը չի երևում։ Ավելին՝ տարանջատումը հստակ է բարձրաստիճան և հասարակ աշխատողների միջև։
Բարձրագույն խմբի պաշտոնյաների 1-ին ենթախումբը վարձատրվում է 4 մլն դրամ՝ առանց հարկերի, իսկ կրտսեր խմբի պաշտոնյաների 3-րդ ենթախումբը՝ 175 հազար դրամ։ Անհավասար բաշխում և անարդարություն:»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում