ԱՄՆ-ում «մարդկանց որսորդներին» 1000 դոլար կտան յուրաքանչյուր «գլխի» դիմաց

ԱՄՆ-ում «մարդկանց որսորդներին» 1000 դոլար կտան յուրաքանչյուր «գլխի» դիմաց

ԱՄՆ Միսիսիպի նահանգում առաջարկել են օրինագիծ, որը հավանության արժանանալու դեպքում թույլ կտա գրանցել ապօրինի ներգաղթյալների «որսորդներին», որոնք հազարական դոլար կստանան յուրաքանյուր բացահայտման համար։

«Ըստ օրինագծի՝ «գլուխների որսորդները» կստանան պետական հավաստագիր ու կզբաղվեն ապօրինի ներգաղթյալներին բացահայտելու և հանձնելու գործով։ Յուրաքանչյուր բացահայտման ու արտաքսման դեպքում բացահայտողը կստանա հազար ամերիկյան դոլար»:

Նշվում է, որ նախաձեռնությունը կոչված է մեղմելու նահանգի հարկատուների ֆինանսական բեռը, քանի որ Միսիսիպիի իշխանությունները ստիպված են խոշոր գումարներ ծախսել անօրինական միգրանտների վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում