ՄԻՊ-ն անիմաստ բեռ է հարկատուների ուսերին, քանի որ մեզ մոտ ամեն ինչ փայլուն է

ՄԻՊ-ն անիմաստ բեռ է հարկատուների ուսերին, քանի որ մեզ մոտ ամեն ինչ փայլուն է

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձել էր քրեակատարողական հիմնարկներին, մատնանշելով առկա անմխիթար վիճակը, միաժամանակ արձանագրելով, որ ո՛չ ՀՀ ՄԻՊ-ը, ո՛չ էլ արդարադատության նախարարը որևէ քայլ չեն կատարում խնդիրներին լուծում տալու ուղղությամբ։

Պատգամավորի հրապարակումից հետո տեղի է ունենում ո՛չ միայն Հայաստանում, այլև համաշխարհային պրակտիկայում նախադեպը չունեցող զավեշտ, երբ ՄԻՊ-ը պատգամավորին սպառնում է քրեական օրենսգրքի հոդվածներով միայն նրա համար, որ պատգամավորը մատնանշել է ոլորտի խնդիրները։

«Լավագույն» իրավաբան Անահիտ Մանասյանի հոխորտանքից ենթադրում ենք, որ ՀՀ ոչ մի ոլորտում ոչ մի խնդիր չկա ու ցանկացած քննադատություն կարող է ընկալվել որպես «զրպարտություն»։

Եթե Հայաստանում ոչ մի խնդիր չկա, նշանակում է ամեն ինչ փայլուն է նաև մարդու իրավունքների ոլորտում, հետևաբար Անահիտ Մանասյանի զբաղեցրած պաշտոնն այլևս անիմաստ է ու նա պարզապես ուտում է մեր՝ հարկատուներիս փողերը, այլ խոսքով, սոսկ բեռ է պետության ուսերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում