Ես ու Պուտինն ապշած էինք, երբ Փաշինյանը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից․ Լուկաշենկո

Ես ու Պուտինն ապշած էինք, երբ Փաշինյանը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից․ Լուկաշենկո

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից, թեև այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ էր համաձայնել, որ Ղարաբաղն այն տարածքն է, որտեղ Հայաստանը լուրջ ազդեցություն է ունենալու։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Ես ու Պուտինը ապշած էինք, երբ պատերազմում պարտվելուց հետո Փաշինյանը հայտարարեց, որ ամբողջ Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածքն են։ Զանգեցի Պուտինին, ասացի՝ լսեցի՞ր ինչ է ասել: Պատասխանեց՝ լսեցի, բայց ո՞վ էր նրա լեզվից քաշում, որ նման բան ասի: Ես հարցրի՝ դո՞ւ ես դրդել, պատասխանեց՝ ո՛չ, առհասարակ չեմ միջամտել, զարմացած եմ», – պատմել է Բելառուսի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում