Թրամփը կանադացիներին խոստանում է որակյալ բուժում, եթե դառնան ԱՄՆ 51-րդ նահանգը
26/01/2025 17:16
Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադային հարկային լուրջ մեղմացումներ է խոստացել այն դեպքում, եթե երկիրն ԱՄՆ-ի կազմ մտնի 51-րդ նահանգի կարգավիճակով:
«Ես կցանկանայի տեսնել Կանադան որպես ԱՄՆ 51-րդ նահանգ։ Կանադայի քաղաքացիները, եթե դա տեղի ունենա, կստանան շատ մեծ հարկային մեղմացումներ, քանի որ նրանք այժմ մեծապես ծանրաբեռնված են հարկերով: Նրանք ստիպված չեն լինի անհանգստանալ ռազմական հարցերով և կունենան աշխարհի լավագույն բուժօգնությունը»,- հայտարարել է Թրամփը։
Կանադան ԱՄՆ-ի կազմում ընդգրկելու գաղափարը նախկինում էլ հրապարակայնորեն բարձրացվել էր Թրամփի կողմից, սակայն անփոփոխ մերժվում էր կանադական կողմի կողմից, որն ընդգծում էր իր անկախությունն ու ազգային ինքնությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում