«Էն մարդուց ենք խոսում, ով կասկածի տակ է դնում Ցեղասպանությո՞ւնը, կներեք, որ ասեցի մարդուց»․ բողոքի ակցիա՝ հարկերի բարձրացման դեմ
Նմանատիպ
Տնտեսվարողները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում՝ դժգոհություն հայտնելով Փաշինյանի վարած հարկային քաղաքականությունից։ Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ունի երկու տուն, սակայն չի ապրում այնտեղ, հետևաբար ինչու՞ պետք է աղբի գումար վճարի։
«Ինչի՞ համար ես պետք է քառապատիկ, հնգապատիկ ավել վճարեմ, եթե այնտեղ չեմ ապրում։ Կբռնե՞ք վարձով տալիս, խնդրեմ՝ 10 տոկոսի տեղը 20 տոկոս գանձեք, բայց եթե մարդն այդտեղ չի ապրում, աղբ չի թափում, հանուն ինչի՞ վճարի։ Կարելի՞ է՝ այդպես ապրել։ Կամ որ ասում է՝ ԱՄՆ-ին հարկ վճարեք։ Ես Ամերիկայի տեղը գիտեմ, Ամերիկայում որ հարկ տվող լինեի, իմ հայրենիքի մասին չմտածեի՝ ժամանակին կգնայի, մի քանի հայրյուր հազար դոլար էլ տակս կլիներ, որովհետև աշխատող մարդ եմ։ Էս ուր է մեզ ուղարկում, ավելի լավ է՝ ինքը գնա։»,- նշեց քաղաքացին՝ հավելելով, որ ինքը հարկ վճարում է, կարևորը՝ հաստատագրված լինի, թող ցույց տան, թե ուր է գնում գումարները։
Ակցիայի քաղաքացիներից մեկն էլ շեշտեց, որ էշի պես ամբողջ օրը բանում են, հարկ են տալիս, իսկ իշխանությունները 100 հազար դոլարանոց մեքենաներ են գնում։ Քաղաքացու խոսքով՝ բամփում են տնտեսվարողի գլխին, որպեսզի անձնական ինքնաթիռներով ման գան։
«Էն մարդուց ենք խոսում, ով կասկածի տակ է դնում Ցեղասպանությո՞ւնը, կներեք, որ ասեցի մարդուց, ո՞ւմից ենք խոսում»,- վրդոհված հավելեց մեկ այլ քաղաքացի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում