«Chevrolet»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր

«Chevrolet»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 27-ին, Կորյունի փողոցում՝ Բարձրագույն դատական խորհրդի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում: Այս մասին հայտնում է Shamshyan. com-ը։  

Պայթյունի հետևանքով 1 հոգի հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Աղբյուրը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի պատճառով էլ «Chevrolet»-ն առաջ է ընթացել և բախվել իր առջևով ընթացող, Լիբանանի Հանրապետության քաղաքացի 32-ամյա Նարեկ Ս.-ի վարած «BMW X3» մակնիշի ավտոմեքենային: Բարեբախտաբար «BMW»-ի վարորդը չի տուժել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում