Գյումրիի «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու նկուղում հրդեհ է բռնկվել

Գյումրիի «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու նկուղում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 145 հասցեում գտնվող «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու նկուղային հարկից ծուխ ու կրակ է նկատվում:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նկուղային հարկում: Այրվել է այնտեղ կուտակված շինարարական աղբը:

Բարեբախտաբար տուժածներ չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում