Թրամփը հրամանագիր կստորագրի «Երկաթե գմբեթ» համակարգի ստեղծման մասին

Թրամփը հրամանագիր կստորագրի «Երկաթե գմբեթ» համակարգի ստեղծման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև հաջորդ երկուշաբթի օրը պետք է հրամանագիր ստորագրի երկրի տարածքի պաշտպանության համար հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի ստեղծման մասին: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի նոր ղեկավար Փիթ Հեգսեթը:

«Եվ այսօր սպասվում են Նախագահի ավելի շատ հրամանագրեր, որոնց մենք լիովին աջակցում ենք և որոնք վերաբերում են Պենտագոնում բազմազանության, հավասարության և ներառականության ծրագրերի վերացմանը, սակայն Ամերիկայի համար իհարկե ամենակարևորներից մեկը «Երկաթե գմբեթի» մասին օրենքն է»,- լրագրողներին ասել է Հեգսեթը։

«Ծառայության մեջ կվերականգնվեն նաև այն զինվորականները, որոնք նախկինում հեռացվել էին COVID-19-ի դեմ պատվաստումներից հրաժարվելու համար», նշել է ԱՄՆ պաշտպանության նոր նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում