Չինական մասնավոր ընկերությունը ռոբոտներ կուղարկի Լուսին
Նմանատիպ
STAR.VISION Aerospace չինական ընկերությունն առաջին անգամ ռոբոտներ կուղարկի Լուսին։ Այս մասին հայտնել է SpaceNews պարբերականը։
Ըստ տեղեկությունների՝ STAR.VISION Aerospace-ը մասնագիտանում է արբանյակների նախագծման, խելացի արբանյակային համակարգերի և արհեստական բանականության միջոցով տվյալների վերլուծության մեջ:
Ընկերությունը Չինաստանի Չժեցզյանի համալսարանի և Թուրքիայի մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի հետ համատեղ նախատեսում է 5 կիլոգրամանոց ռոբոտների զույգ ստեղծել, որոնք նախատեսված են Լուսնի մակերևույթի հետազոտման համար:
Նախագիծը պետք է մաս կազմի չինական Chang’e-8 լուսնային առաքելությանը։ Այն նախատեսվում է գործարկել 2028 թվականին:
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ Չինաստանը թույլ է տվել մերձալուսին ուղեծրային լազերների օգտագործումը Երկրի բնական արբանյակի մակերեսին տիեզերական ապարատները սնուցելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում