Թուրքիան խնդիրներ ունի ԱՄՆ-ի հետ․ Հաքան Ֆիդան
Նմանատիպ
Թուրքիան խնդրահարույց հարցեր ունի ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, որոնցից գլխավորը Սիրիայում Վաշինգտոնի կողմից վարվող քաղաքականությունն է։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:
«Նոր շրջանում մենք, իհարկե, կշարունակենք սերտորեն համագործակցել Թրամփի վարչակազմի հետ ամենաբարձր մակարդակով։ Ինչպես գիտեք, մենք վաղեմի հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի հետ, բայց ոչ բոլոր հարցերի շուրջ ենք նույն կերպ մտածում։ Կան հարցեր, որոնց շուրջ մենք տարակարծիք ենք, հատկապես տարածաշրջանային հարցերում։ Բայց կա գործողությունների ընթացք, որին պետք է հավատարիմ մնան հասուն պետությունները։ Այսինքն՝ խնդրահարույց հարցերը պետք է դուրս բերվեն փակագծերից, իսկ սահուն հարցերը պետք է շարունակվեն։ Մենք այսօր խնդրահարույց հարցեր ունենք ԱՄՆ-ի հետ, որը կապված է Սիրիայում ամերիկյան քաղաքականության հետ»,- նշել է Ֆեդունը։
Ֆիդանի խոսքով՝ Թրամփը նոր աշխատակիցներ է նշանակում, որոնք սզբնական շրջանում կկատարեն նրա կամքը ցուցումների տարին համապատասխան:
«Հուսով եմ, որ այս նոր ժամանակահատվածում մենք կհասնենք Սիրիայի, ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանի երկրների անվտանգության վերաբերյալ փոխըմբռնման ամենաբարձր մակարդակին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում