Իլոն Մասկն առաջարկել է Ֆրանսիայի և Անգլիայի միջև նեղուցն անվանել «Ջորջ Վաշինգտոնի ջրանցք»

Իլոն Մասկն առաջարկել է Ֆրանսիայի և Անգլիայի միջև նեղուցն անվանել «Ջորջ Վաշինգտոնի ջրանցք»

Ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոն համեմատել է ամերիկացի գործարար Իլոն Մասկին Վլադիմիր Զելենսկու հետ՝ Լա Մանշը վերանվանելու նրա կոչից հետո:

Ավելի վաղ Մասկը հանդես էր եկել հայտարարությամբ և առաջարկել Ֆրանսիայի և Անգլիայի միջև նեղուցն անվանել «Ջորջ Վաշինգտոնի ջրանցք»՝ ԱՄՆ առաջին նախագահի անունով:

«Զելենսկին նույնպես անուններ է տալիս օդանավակայաններին և քաղաքներին, որոնք չեն վերահսկվում Ուկրաինայի կողմից», -նշել է Պանչենկոն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով կարգադրել էր սկսել Մեքսիկական ծոցը Ամերիկայի ծոց անվանափոխելու գործընթացը. փաստաթղթի համաձայն՝ երկրի ներքին գործերի նախարարը 30 օրվա ընթացքում պետք է ձեռնարկի դրա համար բոլոր անհրաժեշտ գործողությունները: Սպիտակ տան նոր ղեկավարը դեռ երդմնակալությունից առաջ հայտնել էր այդ մտադրության մասին՝ ընդգծելով, որ այդ քայլը կդառնա իր վարչակազմի նոր քաղաքականության մի մասը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում