Կառուցապատողների ասոցիացիան համագործակցության հուշագիր է կնքել Գնահատողների միության հետ

Կառուցապատողների ասոցիացիան համագործակցության հուշագիր է կնքել Գնահատողների միության հետ

Եվս մեկ քայլ դեպի արդյունավետ համագործակցություն և փոխադարձ շահերի արժևորում։ Հունվարի 29-ին համագործակցության հուշագիր ստորագրվեց 2 միությունների՝ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» և «Փորձագիտական խորհուրդ․ Գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն» հասարակական կազմակերպությունների միջև։

Հուշագիրը ստորագրվեց 2 միությունների խորհուրդների անդամների և քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցչի մասնակցությամբ։

«Ինչպես բիզնես համայնքում, այնպես էլ քաղաքաշինության ոլորտում շատ կարևոր է ոլորտների դերակատարողների արդյունավետ համագործակցությունը»,-իր խոսքում ասաց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն նախագահ Գուրգեն Գրիգորյանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը, ողջունելով նոր համագործակցությունը, շեշտեց, որ Քաղաքաշինության կոմիտեն ոլորտի լիազոր մարմինն է և ինքը շատ է կարևորում նմանօրինակ համագործակցությունները, քանի որ այստեղ ծնվում են նոր ձևաչափեր, նոր միջավայր։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում